«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Իրանահայ ամուսինները որոշել են ՀՀ քաղաքացիություն ստանալ

Իրանահայ ամուսինները որոշել են ՀՀ քաղաքացիություն ստանալ
29.07.2025 | 19:34

Վերջիններս դիմել են Իրանում ՀՀ դեսպանություն, կատարել են վճարումներ: Որոշ ժամանակ անց ծանուցվել են ՀՀ քաղաքացիություն ստանալու և, ըստ այդմ, երդմնակալության արարողակարգին մասնակցելու վերաբերյալ:

Քանի որ ամուսինները նշանապաշտ են, ապա որոշեցին ՀՀ անձնագրերը ստանալ և երդմնակալությունն իրականացնել հենց Հայաստանում:

Դրա համար նրանք հերթագրվեցին Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն Migration and Citizenship Service of Armenia-ի (ՕՎԻՐ) կայքի միջոցով և ժամանեցին Հայաստան:

Հերթագրված օրն այցելելով ՕՎԻՐ, ամուսինները պարզեցին, որ սխալ են հերթագրվել:

Թեպետ իրենց անձնագրերը պատրաստ էին, սակայն գտնվում էին նույն շենքի մեկ այլ բաժնում: Ամուսիններին բացատրեցին, որ ՕՎԻՐ-ի բաժինները միմյանց հետ կապ չունեն և նրանք պետք է կրկին հերթագրվեն:

ՕՎԻՐ-ի բաժիններից մեկի աշխատակիցներն ամուսիններին օգնեցին հերթագրվել նույն շենքում գտնվող մեկ այլ բաժնում:

Հերթը պետք է հասնի շուրջ 15 օր անց` օգոստոսի 6-ին: Ամուսիններն Իրանից Հայաստան են ժամանել, ունենալով որոշակի օրերի համար հաշվարկված միջոցներ: Դրանից բացի` օգոստոսի 6-ից Իրանում 13-14 օրով սուգ է հայտարարված և, ըստ այդմ, այդ երկրում ոչ աշխատանքային օրեր են: Պարալիզացվում է նաև Հայաստան-Իրան ցամաքային ուղևորափոխադրումը: Փաստորեն, մեկ սխալի պատճառով, իրանահայ ամուսինները պետք է, ամենաքիչը` ևս 20 օր Հայաստանում մնան:

ՕՎԻՐ-ի բարձրաստիճան պաշտոնյա Մակարյան Աննան բացատրում է, որ նման հարցերում իրենք ընդառաջում են արցախահայերին և հղիներին:

Եվ, քանի որ իրանահայերն արցախահայեր չեն և, տվյալ դեպքում, հղի չեն, ապա վերջիններիս որևէ կերպ ընդառաջել չի լինի:

Իսկ այն, որ մարդիկ առանց միջոցների պետք է 20 օր ևս Հայաստանում մնան, ՕՎԻՐ-ի պաշտոնյային չի հետաքրքրում:

Հետաքրքիր տրամաբանություն է, չէ՞: Փաստորեն, եթե սովորական քաղաքացին (ոչ արցախահայ և ոչ հղի) հերթագրված է և իր ժամին մոտենում է սպասարկման պատուհանին կարող է նաև չսպասարկվել, եթե այդ նույն ժամին մոտենան հղիներն ու արցախահայերը: Սակայն օրհասական վիճակում գտնվող իրանահայերը զրկված են արտահերթ սպասարկվելու իրավունքից:

Մի կողմ դնենք հայերի բաժանումն արցախահայերի և իրանահայերի:

Մի կողմ դնենք հղիներին:

Խնդիրն այլ է:

Քաղաքացիներին սպասարկելիս, ի՞նչ չափորոշիչներով են առաջնորդվում պետական պաշտոնյաները:

Ինչու՞ հղիներին կարելի է արտահերթ սպասարկվել, իսկ քաղցկեղով հիվանդներին`ո չ:

Ինչու՞ արցախահայերին կարելի է արտահերթ սպասարկվել, իսկ սիրիահայերին և լիբանանահայերին` ոչ:

Ինչու՞ ազգաբնակչության մի մասի նկատմամբ պետությունը գթասիրտ է, մյուսի նկատմամբ` ոչ:

Հենց այսպես են պառակտում ազգաբնակչությանը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 913

Մեկնաբանություններ